Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էրդողան. «1915-ի նախաշեմին մենք ջանք չեն խնայելու աշխարհին հասցնելու այդ իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը»

Էրդողան. «1915-ի նախաշեմին մենք ջանք չեն խնայելու աշխարհին հասցնելու այդ իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը»
02.11.2014 | 14:12

Փարիզ կատարած մեկօրյա աշխատանքային այցի շրջանակում ելույթ ունենալով Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան տասնամյակներով անարդարության է բախվում՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ»։
«Ցավոք, 1915-ի դեպքերը այդպես էլ լիարժեք չեն ուսումնասիրվել՝ գաղափարախոսական մոտեցումից և ապատեղեկատվությունից դուրս, իսկ Հայաստանը և հայկական սփյուռքը այդպես էլ չցուցաբերեցին ողջախոհություն»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նա կրկին խոսել է «Թուրքիայի բաց արխիվների», թուրքերի՝ «անարձագանք մնացած բարի նպատակների» մասին։ «1915-ի նախաշեմին մենք ջանք չեն խնայելու աշխարհին հասցնելու այդ իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը»,- ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ